Ալեսանդրո Դել Պիերոն նշել է, թե ով կարող է զրկել Մեսիին ու Ռոնալդուին Ոսկե գնդակից

«Յուվենտուսի» լեգենդ Ալեսանդրո Դել Պիերոն նշել է, որ Նեյմարը շուտով կվերացնի Լիոնել Մեսիի և Կրիշտիանո Ռոնալդուի գերակայությունը ֆուտբոլային աշխարհում և կնվաճի Ոսկե գնդակը:

«Նեյմարը դեռ երիտասարդ է, մինչդեռ Մեսին և Ռոնալդուն իրենց կարիերայի պիկին են հասել: Նեյմարը դեռ ապագա ունի իր առջև, ու նաև` լավ հնարավորություն նվաճելու Ոսկե գնդակը»,-ասել է իտալացի հարձակվողը:

Դել Պիերոն հրաժարվել է անվանել լավագույնին Մեսի-Ռոնալդու զույգից, նշելով, որ երկուսն էլ անհավանական ֆուտբոլիստներ են:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ