Ալեքսիս Սանչեսի մեծահոգի արարքը

Չիլիի հավաքականի ու Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Ալեքսիս Սանչեսը երկու ֆուտբոլային խաղադաշտ է կառուցել իր հարազատ Տոկոպիլյա քաղաքում, որոնք պատված են արհեստական ծածկույթով։

Խաղադաշտերը ֆուտբոլիստը կառուցել է մեկ հստակ նպատակով. դրանք տրամադրել տեղի երեխաներին անվճար օգտագործման, որպեսզի նրանք կարողանան զբաղվել ֆուտբոլով։

Այս ամենը նա հասցրել է անել, երբ Չիլիի հավաքականի կազմում օրերս մասնակցում էր Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի խաղերին։

«Մարդիկ հաճախ են սխալ ճանապարհ ընտրում՝ օգտագործելով ալկոհոլ ու թմրանյութ, իսկ դա երեխաների համար շատ վատ է։ Ես երկու ֆուտբոլային դաշտ եմ կառուցել, քանի որ ցանկանում եմ, որ երեխաները ունենան նորմալ վայր, որտեղ կարող են խաղալ, չէ՞ որ ժամանակին ես այսպիսի պայմանների մասին երազում էի»,- ասել է Սանչեսը։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ