Ալեքսիս Սանչեսը դժգոհ է

«Արսենալի» կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսը դժգոհ է թիմում տիրող իրավիճակից:

«Նորվիչի» դեմ հանդիպման 84-րդ րոպեին Սանչեսը փոխարինվել է, որից հետո անմիջապես գնացել է հանդերձարան՝ չսեղմելով անգամ Արսեն Վենգերի ձեռքը:

The Telegraph-ի տեղեկություններով՝ չիլիացի ֆուտբոլիստը շատ արագ լքել է մարզադաշտի տարածքը՝ չսպասելով խաղի ավարտին:

Նշվում է, որ նման քայլով Սանչեսը ցանկացել է դժգոհություն հայտնել նոր պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքի և թիմում տիրող ընդհանուր իրավիճակի վերաբերյալ:

Վենգերը խաղից հետո փորձել է չբորբոքել կրքերը՝ նշելով, որ Սանչեսը նման քայլ է կատարել, քանի որ ցանկանում է շատ խաղաժամանակ ստանալ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ