Ալեքսիս Սանչես. «Չեմ կարծում, որ Ռոնալդուն և Մեսին ինձանից ուժեղ են»

«Արսենալի» հարձակվող Ալեքսիս Սանչեսը նշել է, որ իրեն թույլ չի համարում Լիոնել Մեսիից և Կրիշտիանու Ռոնալդուից, ովքեր վերջին 8 տարում պայքարում են «Ոսկե գնդակի» համար:

«Ես այնպիսի մակարդակի եմ հասել, որ կարող եմ մրցակցել ուժեղագույն խաղացողների հետ: Ինձ որևէ մեկից վատը չեմ համարում: Ես, Մեսին և Ռոնալդուն մի մակարդակի վրա ենք, և ես էլ կարող եմ անել այն, ինչ նրանք,- Սանչեսին մեջբերում է կատալոնական Sport.es-ը:

Նշենք, որ նախորդ մրցաշրջանում չիլիացի հարձակվողը 41 խաղում դարձել էր 17 գոլի հեղինակ և կատարել 11 գոլային փոխանցում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ