Ալեքսեյ Լովչևը որակազրկվել է 4 տարով, Գոռ Մինասյանը կարող է աշխարհի առաջնության բրոնզե մեդալ ստանալ

Ռուս ծանրամարտիկ, 2015թ. աշխարհի չեմպիոն Ալեքսեյ Լովչևը դոպինգ օգտագործելու մեղադրանքով որակազրկվել է 4 տարով: Մարզիկը պատրաստվում է հայց ներկայացնել Լոզանի Սպորտային արբիտրաժային դատարան (CAS):

Ալեքսեյ Լովչևը չեմպիոն էր հռչակվել 2015թ. Հյուսթոնում կայացած աշխարհի առաջնությանը, որում նույն քաշային կարգում հանդես եկող Գոռ Մինասյանը գրավել էր 4-րդ տեղը: Լովչևի որակազրկման հաստատման դեպքում հայ մարզիկը կարող է արժանանալ աշխարհի առաջնության բրոնզե մեդալների:

Նշենք, որ դոպինգի օգտագործման կասկածանքով ևս 17 ռուս մարզիկներ ժամանակավոր որակազրկում են ստացել:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ