Ալեքսանդր Խացկևիչ. «Հայաստանի հավաքականը տեխնիկապես ավելի ուժեղ է»

Քիչ առաջ Վ. Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում ավարտվեց Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպումը, որում գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի: Խաղից հետո լրագրողների հարցերին պատասխանեց Բելառուսի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Խացկևիչը: Վերջինիս անրադարձավ իր թիմի ցույց տված խաղին ու Հայաստանի հավաքականի տեխնիկական որակներին:

«Առաջին հերթին կխոսեմ միայն իմ թիմի խաղի մասին, քանի որ նրանց ցուցադրած խաղից այնքան էլ գոհ չեմ, հատկապես խոտան կար պաշտպանությունից հարձակում անցնելիս:

Իմ օբյեկտի՞վ կարծիքը Հայաստանի հավաքականի վերաբերյալ: Թիմում կա վառ արատահայտված առաջատար, ով կառուցում է թիմի խաղը, խաղում է բարձր մակարդակի վրա, իր խաղընկերների խաղային մակարդակն էլ միջին է, ինչպես մեր մոտ: Հայաստանի հավաքականը տեխնիկապես ավելի ուժեղ է և նրանք կարողանում են աշխատել գնդակի հետ և լավ հարձակվում են: Սակայն այսօր և՛ մեր թիմը, և՛ ձեր թիմը խաղացին հավասար ֆուտբոլ, նշանակում է, որ երկու թիմերի պաշտպանությունը այսօր ավելի լավ տեսք ուներ, քան հարձակումը»,-նշեց Ալեքսանդր Խացկեվիչը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ