Ալեքսանդր Լյակազետ. «Ամռանը հեռանալու եմ «Լիոնից», իսկ «Ատլետիկոյում» կարող եմ աճել որպես ֆուտբոլիստ»

«Լիոնի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Լյակազետը հայտարարել է, որ ամռանը հեռանալու է իր ակումբից և կարիերան շարունակելու Մադրիդի «Ատլետիկոյում»:

«Ամռանը հեռանալու եմ «Լիոնից»: Ինչու եմ հեռանո՞ւմ: Կարծում եմ՝ այժմ դրա համար ամենահարմար պահն է: Շատերը մինչ օրս կասկածներ ունեն իմ հնարավորությունների վերաբերյալ, և ես ցանկանում եմ փոխել նրանց կարծիքը՝ հանդես գալով այլ վայրում: Ցանկանում եմ շարունակել առաջադիմել:

«Ատլետիկոյի» վերաբերյալ ասեկոսենե՞րը. այդ ակումբը վերջին տարիներին կանոնավոր կերպով դուրս է գալիս Չեմպիոնների լիգայի ամենավճռորոշ փուլերում: Դա հիանալի թիմ է, որտեղ կարելի է աճել որպես ֆուտբոլիստ: Եվ, իհարկե, այնտեղ է հանդես գալիս Անտուան Գրիզմանը»,- Լյակազետի խոսքերը մեջբերում է L’Equipe-ը:

Լյակազետը Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 29 հանդիպման և դարձել 26 գոլի ու 3 արդյունավետ փոխանցման հեղինակ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ