Ալեքս Միսկիրտչյանը կպայքարի IBF Intercontinental գոտու համար

Մարտի 18-ին Բուխարեստում Բելգիան ներկայացնող ազգությամբ հայ բռնցքամարտիկ Ալեքս Միսկիրտչյանը կպայքարի IBF Intercontinental գոտու համար:

Նրա մրցակիցն է ռումինացի Վիորել Սիմեոնը: Այս հանդիպման հաղթողը իրավունք  կստանա պայքարել բրիտանացի Լի Սելբիի հետ Աշխարհի չեմպիոնի կոչման համար:

Երեկ Ալեքս Միսկիրտչյանն ու Վիորել Սիմեոնը համատեղ մամուլի ասուլիս են տվել: Ալեքս Միսկիրտչյանի մենեջեր Ալեն Վանակերն նշել է, որ իրենք հաղթանակ են ակնկալում գոտեմարտում, որպեսզի հնարավորություն ունենան պայքարելու աշխարհի չեմպիոնության համար:

Միսկիրտչյանի մրցակիցը՝ Վիորել Սիմեոնը, նշել է, որ հիանալի մարզավիճակում է և ամեն ինչ ռինգում կտեսնենք: Ռումինացի բռնցքամարտիկը նաև նշել է, որ լավ է պատրաստվել հանդիպմանն ու 2,5 ամիս ծանր մարզումներ է անցկացրել:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ