Ալեգրին պայմանագիրը երկարաձգելու համար պայման է դրել «Յուվենտուսի» առաջ

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին ցանկանում է երաշխվորում ստանալ թուրինյան ակումբի ղեկավարությունից, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում թիմը կհամալրվի նոր ֆուտբոլիստներով:

Ինչպես տեղեկացնում է Gazzetta Dello Sport-ը, այսօր թիմի գլխավոր մարզիչը կապ կհաստատի ակումբի ներկայացուցիչների հետ, որպեսզի վերջիններս հանդիպում կազմակերպեն, որի ընթացքում կքննարկեն տրանսֆերային պատուհանի հիմնական նպատակները:

Եթե իտալացուն դուր գա «Յուվենտուսի» առաջարկած  ծրագիրը, նա կերկարաձգի պայմանագիրը, որ վերջանում  2017թ-ի ամռանը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ