Ալեգրին մերժել է «Ռեալին»

Մադրիդի «Ռեալի» ներկայացուցիչները շուրջ մեկ ամիս առաջ «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիին առաջարկել են գլխավորել «արքայական» ակումբը՝ հայտնում է Football Italia-ն:

Իտալացի մասնագետը, սակայն, մերժել է իսպանական ակումբի առաջարկը թուրինցիների հետ նոր պայմանագիր կնքելու համար:

Նախատեսված պայմանագրով՝ Ալեգրին «Յուվենտուսում» կստանա տարեկան 5 միլիոն եվրո աշխատավարձ: Պայմանագիրը կգործի մինչև 2018 թվականի ամառ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ