Ալեգրի. «Նա արժանի է «Ոսկե գնդակին», նույնիսկ առանց Չեմպիոնների լիգայի տիտղոսի»

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին գտնում է, որ «ծեր սինյորայի» 39-ամյա դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը արժանի է «Ոսկե գնդակ» մրցանակին, նույնիսկ առանց Չեմպիոնների լիգայի տիտղոսը նվաճելու:

«Վերջերս մի հոդված կարդացի, որտեղ ասվում էր, որ եթե մենք հաղթենք Չեմպիոնների լիգան, ապա Բուֆոնը կդառնա «Ոսկե գնդակը» հաղթելու գլխավոր հավակնորդը:

Նա արժանի է այդ մրցանակին, անկախ այն ամենից, ինչ կկատարվի Քարդիֆում: Բուֆոնը շատ նվաճումների է հասել և դեռ շատ բանի է հասնելու»,-շեշտել է Ալեգրին:

«Յուվենտուս»-«Ռեալ Մադրիդ» եզրափակիչ հանդիպումը կկայանա հունիսի 3-ին Քարդիֆում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ