Ալեգրի. «Ֆուտբոլիստներիս զգուշացրել եմ չճախրել ամպերում «Բարսելոնային» հաղթելուց հետո»

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին նշել է, որ իր թիմի ֆուտբոլիստները չպետք է կորցնեն կենտրոնացվածությունը Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ առաջին հանդիպումից հետո:

Թուրինցիները «Բարսելոնային» պարտության են մատնել 3-0 հաշվով, իսկ պատասխան մրցավեճը կայանալու է ապրիլի 19-ին, Կատալոնիայի մայրաքաղաքում:

«Ֆուտբոլիստներին զգուշացրել եմ չճախրել ամպերում «Բարսելոնային» հաղթելուց հետո: Մենք լավ հանդես եկանք երեքշաբթի երեկոյան, բայց պատասխան հանդիպումը պետք է ավելի լավ անցկացնենք: Յուրաքանչյուր թիմի ուժը կայանում է նրանում, որ կարողանա մնալ կենտրոնացած և մտածի միայն ամեն հաջորդ խաղում հաղթելու մասին»,- ասել է իտալացի մասնագետը:

Ալեգրի. «Եթե «Բարսելոնան» 6 գնդակ ուղարկեց ՊՍժ-ի դարպաս, ապա 4 գնդակը նրանց համար խնդիր չէ»

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ