Ալբա. «Յուրաքանչյուր ֆուտբոլասեր կասի, որ Մեսին Ռոնալդուից լավն է»

Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Ժորդի Ալբան խոսել է այն մասին, թե ով է արժանի «Ոսկե գնդակին»՝ Մեսի՞ն, թե՞ Ռոնալդուն:

«Բանավեճերն այն մասին՝ ով է ավելի լավ ֆուտբոլիստ՝ Մեսի՞ն, թե՞ Ռոնալդուն, երբեք չեն դադարում: Հիմարություն կլինի չհարգել Ռոնալդուին: Նա հիանալի ֆուտբոլիստ է, սակայն ֆուտբոլի երկրպագուն կասի, որ Մեսին լավագույնն է:

Մեսիի հաղթաթուղթն այն է, որ նա միշտ հանգստություն է պահպանում: Նա աստղ է, լավագույնն աշխարհում և դա ապացուցում է ամեն տարի»,- Ալբայի խոսքն է փոխանցում Goal.com-ը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ