«Ալաշկերտն» ու «Բանանցը» ստուգողական հանդիպում կանցկացնեն

Երևանի «Ալաշկերտ» ակումբի մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ օգտվելով ՀՀ Բարձրագույն խմբի առաջնությունում հայտարարված դադարից, որը պայմանավորված է Հայաստանի ազգային հավաքականի պաշտոնական մրցելույթով, «Ալաշկերտը» նոյեմբերի 12-ին ստուգողական խաղ կանցկացնի «Բանանցի» հետ: Հանդիպումը տեղի կունենա «Ալաշկերտ» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 12:00-ին:

Հիշեցնենք, որ թիմերը վերջին անգամ հանդիպել են նոյեմբերի 5-ին` Բարձրագույն խմբի 13-րդ տուրի շրջանակներում: Այդ խաղում «Ալաշկերտը» հաղթանակ տարավ 4-1 հաշվով:

Տեղեկացնենք նաև, որ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը կվերսկսվի նոյեմբերի 19-ին: 14-րդ տուրի շրջանակներում «Բանանցը» կընդունի «Գանձասար-Կապանին», իսկ «Ալաշկերտը» արտագնա հանդիպում կանցկացնի «Շիրակի» հետ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ