«Ալաշկերտի» մարզչական շտաբը համալրվեց 2 մասնագետով

Երևանի «Ալաշկերտի» մարզչական շտաբը համալրեցին Մանուկ Սարգսյանն ու Տիգրան Ասլանյանը, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:

Մարզչական  «A» կարգ ունեցող Մանուկ Սարգսյանը կաշխատի գլխավոր մարզչի օգնական պաշտոնում: Տիգրան Ասլանյանը, որը ունի մարզչական «B» կարգ, կաշխատի որպես դարպասապահների մարզիչ:

Վերջիններս ակումբի ղեկավարության հետ կնքել են 1,5 տարվա պայմանագիր:

Տեղեկացնենք, որ փոխադարձ համաձայնությամբ «Ալաշկերտի» հետ պայմանագիրը խզել է մարզիչ Արմեն Ադամյանը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ