«Ալաշկերտի» ֆուտբոլիստը վերադարձել է հարազատ «Բանանց»

Երևանի «Բանանցը» պայմանագիր է ստորագրել 28-ամյա կիսապաշտպան Արամ Բարեղամյանի հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Արամ Բարեղամյանը «Բանանցի» ֆուտբոլային դպրոցի սան է և Բարձրագույն խմբում իր ելույթները սկսել է հենց «Բանանցի» կազմում: 2011-ից 2016 թվականներին Բարեղամյանը հանդես է եկել «Ուլիսում», «Արարտում» և «Ալաշկերտում»՝ «Ուլիսի» և «Ալաշկերտի» կազմում դառնալով Հայաստանի չեմպիոն.

«Շատ հաճելի զգացաղություններ ունեմ, քանի որ երկար տարիներ անց վերադարձել եմ հարազատ ակումբ. երկար տարիներ խաղացել եմ «Բանանցում», «Բանանցի» սան եմ: «Ուլիսի» և «Ալաշկերտի» հետ դարձել եմ Հայաստանի չեմպիոն և հիմա մեծ է ցանկությունը չեմպիոնական տիտղոսը նվաճել իմ հարազատ ակումբի հետ: «Բանանցում» հիմա էլ շատ են ծանոթ մարդիկ. որոշ ֆուտբոլիստներ մնացել են թիմում, մնացել են ակումբի շատ աշխատակիցներ, բայց ընդհանուր առմամբ շատ բաներ են փոխվել իմ գնալուց հետո»,- նշել է Արամ Բարեղամյանը «Բանանցի» պաշտոնական կայքի հետ զրույցում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ