«Ալաշկերտի» առաջատարը վերադարձել է թիմ

Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտի» առաջատար հարձակվող Միհրան Մանասյանը թիմից հեռանալուց երկու շաբաթ անց վերադարձել է, հայտնում է ակումբի պաշտոնական ֆեյսբուքյան էջը: Նշվում է նաև, որ նա հուլիսի 30-ին կմասնակցի «Արարատի» դեմ ստուգողական հանդիպմանը:

Նշենք, որ հուլիսի 13-ին Միհրան Մանասյանն անակնկալ կերպով հեռացել էր թիմից` առաջարկ ստանալով Միացյալ Արաբական Էմիրությունները ներկայացնող թիմերից մեկից: Հարձակվողը մեկնել էր ՄԱԷ, իսկ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչը հայտարարել էր, որ թիմը նոր հարձակվող է փնտրում: Սակայն, անակնկալ կերպով Մանասյանը վերադարձել է «Ալաշկերտ»:

Բարձրագույն խումբ. Տրանսֆերային աղյուսակ

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ