«Ալաշկերտը» խզել է պայմանագիրը Միհրան Մանասյանի հետ

«Ալաշկերտի» մամուլի քարտուղարությունը հայտնում է, որ ակումբը խզել է պայմանագիրը հարձակվող Միհրան Մանասյանի հետ:

Մանասյանը «Ալաշկերտի» կազմում հանդես էր գալիս 2012 թվականից և ակումբի լավագույն ռմբարկուն էր՝ 72 խաղում խփած 41 գնդակով:

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի՝ «Սանտա Կոլոմայի» հետ պատասխան հանդիպման ժամանակ Մանասյանը կարմիր քարտ էր ստացել: Բացի այդ, հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպի պատճառով հարձակվողին սպասում էր հավելյալ որակազրկում: Վերջնական որոշումը սպասվում էր հուլիսի 15-ին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ