«Ալաշկերտը» խոշոր հաշվով հաղթեց «Բանանցին»

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 3-րդ տուրում Երևանի «Ալաշկերտն» ընդունեց «Բանանցին»:

Հայաստանի գործող չեմպիոնը կարողացավ 3:0 հաշվով հաղթել գավաթակիր «Բանանցին»: Հանդիպման 47-րդ րոպեին հաշիվը բացել է Արտակ Դաշյանը, 76-րդ րոպեին Արթուր Եդիգարյանն այն դարձրել է 2:0, իսկ 83-րդ րոպեին Ֆոմենկոն երրորդ գնդակն է ուղարկել «Բանանցի» դարպասը:

3-րդ տուրից հետո «Ալաշկերտն» իր ակտիվում ունի 7 միավոր և 2 միավոր է զիջում միանձնյա առաջատար «Շիրակին»: 3-րդ տեղում Կապանի «Գանձասարն» է 4 միավորով, սակայն կապանցիները մեկ խաղ քիչ են անցկացրել: 4-րդը 3 միավորով «Բանանցն» է: «Փյունիկն» ու «Արարատը» միավոր չեն վաստակել, սակայն Հայաստանի 14-ակի չեմպիոնը դեռ այս տուրում հանդիպում ունի անցկացնելու:

Նշենք, որ «Փյունիկ» – «Գանձասար-Կապան» խաղը մեկնարկելու է 19:00-ին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ