«Ալաշկերտը» պայմանագիր է կնքել չորս ֆուտբոլիստի հետ

Հայաստանի գործող չեմպիոն «Ալաշկերտը» եռամյա պայմանագիր է ստորագրել չորս ֆուտբոլիստի հետ՝ հայտնում է թիմի մամուլի ծառայությունը:

Միհրան Մանասյանն ու Բենիկ Հովհաննիսյանը վերադարձել են թիմ, իսկ մյուս երկու ֆուտբոլիստները Գագիկ Դաղբաշյանն ու Դմիտրի Կորտավան են:

Դաղբաշյանի վերջին թիմը եղել է Սլովակիայի «Ռուժոմբերոկը», իսկ Դմիտրի Կորտավան նախորդ մրցաշրջանում հանդես է եկել Վլադիվոստոկի «Լուչ Էներգիայում»: Խաղային դիրքով հարձակվող է:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ