«Ալաշկերտը» պատմության մեջ առաջին անգամ՝ Հայաստանի չեմպիոն

Ավարտվեց ֆուտբոլի Հայաստանի 24-րդ առաջնությունը: Վերջին տուրում առաջատար «Ալաշկերտը» Միհրան Մանասյանի ու Հեբեր Արաուխոյի գոլերի շնորհիվ 0:2 հաշվով առավելության հասավ «Միկայի» նկատմամբ՝ թիմի պատմության մեջ առաջին անգամ դառնալով Հայաստանի չեմպիոն:

28 խաղում նորընծա չեմպիոնը վաստակեց 55 միավոր՝ 3 միավոր գերազանցելով երկրորդ հորիզոնականն զբաղեցրած «Շիրակին»:

Գյումրիի «Շիրակը» կարողացավ սեփական դաշտում կամային հաղթանակ տանել «Արարատի» նկատմամբ(2:1): «Գանձասար Կապան» – «Բանանց» հանդիպումն էլ ավարտվեց գոլազուրկ ոչ ոքի:

Նշենք, որ Հայաստանի 24-րդ առաջնության լավագույն ռմբարկուի կոչմանն արժանացան «Ալաշկերտի» երկու հարձակվողները՝ Միհրան Մանասյանն ու Հեբեր Արաուխոն 15-ական գոլով: Նրանց հաջորդում է «Բանանցի» հարձակվող Լաերսիոն խփած 10 գոլով:

Հայաստանի 24-րդ առաջնություն. Մրցաշարային աղյուսակ

Հ/Հ Թիմ Խաղ Հ Ո Պ Խ/Ը Մ
1. Ալաշկերտ 28 16 7 5 50:24 55
2. Շիրակ 28 15 7 6 41:27 52
3. Փյունիկ 28 13 9 6 44:21 48
4. Գանձասար Կապան 28 11 12 5 35:27 45
5. Արարատ 28 9 10 9 28:31 37
6. Միկա 28 9 5 14 30:32 32
7. Բանանց 27 6 12 9 33:34 30
8. Ուլիս 27 0 2 25 8:73 2
ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ