«Ալաշկերտը» պարգևատրվել է

«Հարսնաքար» համալիրում կայացել է Հայաստանի 2015-2016 թթ. առաջնության Բարձրագույն և Առաջին խմբերի հաղթող թիմերի պարգևատրման հանդիսավոր արարողությունը՝ հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Այս մրցաշրջանում թե՛ Բարձրագույն, թե՛ Առաջին խմբում հաղթողի կոչումը նվաճեցին միևնույն ակումբը ներկայացնող թիմերը՝ «Ալաշկերտը» և «Ալաշկերտ-2»-ը:

«Ալաշկերտ» թիմին ոսկե մեդալներով է պարգևատրել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ և գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը, որը նաև Հայաստանի առաջնության չեմպիոնական գավաթն է հանձնել «Ալաշկերտի» ավագ Վահագն Մինասյանին:

Առաջնության լավագույն ռմբարկուի համար սահմանված մրցանակը՝ ոսկե խաղակոշիկը և հուշադիպլոմը, Միհրան Մանասյանին է հանձնել ՀՖՖ Գործկոմի անդամ Կարեն Հարությունյանը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ