«Ալաշկերտը» համալրվեց վրացի ֆուտբոլիստով

Իրակլի Կվեկվեսկիրին պայմանագիր է ստորագրել «Ալաշկերտի» հետ, հայտնում է ակումբի մամլո ծառայությունը:

26-ամյա կիսապաշտպան Իրակլի Կվեկվեսկիրին, ում վերջին ակումբը եղել է Լանչխութիի «Գուրիան», մեկամյա պայմանագիր է ստորագրել «Ալաշկերտի» հետ: Վրացի լեգեոներն այսօր առաջին մարզումն է անցկացրել իր նոր խաղընկերների հետ:

Նշենք, որ Կվեկվեսկիրին նախորդ մրցաշրջանի առաջին հատվածն անցկացրել է «Միկայում»` մասնակցելով 13 խաղի և դառնալով 1 գոլի հեղինակ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ