Հայաստանի գավաթ. «Ալաշկերտը» հաղթում է «Բանանցին»

Հայաստանի գավաթի կիսաեզրափակչում «Բանանցը» հյուրընկալել էր «Ալաշկերտին»: Առաջին խաղակեսի ավարտից առաջ «Ալաշկերտի» կազմում հանդես եկող Հեբեր Արաուխտ գոլ հեղինակեց երևանյան թիմի դարպասը: Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով նվազագույն հաշվով (0-1):

Հիշեցնենք՝ «Ալաշկերտ-«Բանանց» պատասխան հանդիպումը տեղի է ունենալու ապրիլի 12-ին՝ 15:00-ին:

Վաղը 14:00-ին տեղի կունենա կիսաեզրափակիչ մյուս հանդիպումը՝ «Միկա» – «Գանձասար Կապան»:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ