«Ալաշկերտը»՝ Հայաստանի Սուպերգավաթի հաղթող

Ֆուտբոլի Հայաստանի Սուպերգավաթի 19-րդ խաղարկության շրջանակում «Ալաշկերտն» ու «Բանանցը» «Հանրապետական» մարզադաշտում հանդիպում անցկացրին:

Հիմնական ժամանակն ավարտվեց 1-1 հաշվով: «Բանանցի» կազմում 45-րդ րոպեին հաշիվը բացեց Լաերսիոն, իսկ 52-րդ րոպեին Արթուր Եդիգարյանը տուգանայինից կատարած գեղեցիկ հարվածով հավասարեցրեց հաշիվը:

Ավելացված ժամանակում գոլ չարձանագրվեց, իսկ հետխաղյա 11-մետրանոցներով «Ալաշկերտը» կարողացավ 3-2 հաշվով առավելության հասնել մրցակցի նկատմամբ՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով Հայաստանի սուպերգավաթակիր:

Հիմնական ժամանակ՝

Հետխաղյա 11-մետրանոցներ՝

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ