«Ալաշկերտ» – Փյունիկ»՝ 3-3. Գոլառատ ոչ-ոքի, որը կտրուկ սրեց չեմպիոնական պայքարը

Այսօր մեկնարկել է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 27-րդ տուրը: «Արարատ» – «Գանձասար-Կապան» հանդիպմանը զուգահեռ, Երևանի «Նաիրի» մարզադաշտում ուժերն են չափել առաջնության առաջատար «Ալաշկերտը» և «Փյունիկը»:

Ստացվեց գոլառատ և անզիջում պայքար՝ 3-3: 12-րդ րոպեին հաշիվը բացել է Զավեն Բադոյանը, սակայն հյուրերը մինչ ընդմիջում հասցրել են առաջ անցնել հաշվի մեջ: Նախ, 36-րդ րոպեին աչքի է ընկել Արթուր Քարտաշյանը, ապա ընդամենը մեկ րոպե անց՝ Վարդան Պողոսյանը:

48-րդ րոպեին Արտակ Օսեյանի թիմի առավելությունն ամրապնդեց Նարեկ Ասլանյանը: Դրանից 2 րոպե անց դաշտի տերերից հաշիվը կրճատել է Արտակ Դաշյանը, ապա նույն ֆուտբոլիստը 58-րդ րոպեին անվրեպ է գտնվել 11-մետրանոց նշակետից՝ դառնալով դուբլի հեղինակ:

Գոլառատ ոչ-ոքիի արդյունքում «Ալաշկերտը» 55 միավորով մնում է առաջատարը, բայց հետապնդող «Գանձասար-Կապանը» նրան զիջում է արդեն 3 միավորով: «Փյունիկը» 40 միավորով եզրափակում է լավագույն քառյակը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ