Ալան Շիրեր.«Լինգարդի և Մխիթարյանի հայտնվելը մեկնարկային կազմում սխալ որոշում էր»

«Նյուքասլի» ու Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Ալան Շիրերն իր կարծիքն է արտահայտել մանչեսթերյան դերբիի վերաբերյալ` քննադատելով Մխիթարյանի խաղը:

«Թեև «Մանչեսթեր Յունայթեդը» լավ էր սկսել մրցաշրջանը, «Մանչեսթեր Սիթիի» դեմ իրենց խաղում անհանգստանալու շատ առիթներ կային:

Լինգարդի և Մխիթարյանի հայտնվելը մեկնարկային կազմում սխալ էր: Ժոզե Մոուրինյոն ասաց, որ կարող էր փոխարինել նրանց արդեն 20 րոպե անց, բայց չէր ցանկացել նրանց անվստահություն հաղորդել:

Իհարկե, ներկայիս «ՄՅՈՒ»-ն մեկ քայլ առաջ է այն ժամանակաշրջանի համեմատ, երբ թիմը մարզում էր Լուի վան Գալը, սակայն նրանք դեռ շատ պետք է աշխատեն, որպեսզի բարձրանան «Սիթիի» մակարդակի:

Իսկ «Սիթին» դեռ կես ճանապարհին է այն թիմից, որ Գվարդյոլան է ուզում տեսնել: Դա ահազանգ է Մոուրինյոյի ու մյուսների համար»,-ասել է Շիրերը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ