«Ալ Ռաեդը» ոչ-ոքի խաղաց. Մարկոս Պիզելին՝ գոլային փոխանցման հեղինակ

Ֆուտբոլի Սաուդյան Արաբիայի Պրեմյեր լիգայի 24-րդ տուրում «Ալ Ռաեդն» ընդունեց «Ալ Տավոնին»: Հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով:

Խաղին մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի ու «Ալ Ռաեդի» կիսապաշտպան Մարկոս Պիզելին, ով հանդիպման 62-րդ րոպեին դարձավ գոլային փոխանցման հեղինակ:

Հատկանշական է, որ Պիզելին «Ալ Ռաեդի» կազմում անցկացրել է 11 հանդիպում՝ դառնալով 3 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ