Աքսել Վիտսելը կարիերան կշարունակի Իտալիայում

«Զենիթի» կիսապաշտպան Աքսելը Վիտսելը մոտ է «Յուվենտուս» տեղափոխվելուն:

Ինչպես հաղորդում է Tuttosport-ը, ռուսական ակումբի գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն արդեն իր համաձայնությունն է տվել բելգիացու տրանսֆերի հարցում: Այժմ մնում է, որ «Զենիթի» ղեկավարությունը ընդունի «Ծեր Սինյորայի» առաջարկը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վիտսելը «Յուվե» կտեղափոխվի 2017թ. ամռանը, երբ «Զենիթի» հետ պայմանագիրը ավարտվի: Սակայն ռուսական ակումբը չի ցանկանում է, որպեսզի բելգիացին ակումբից հեռանա որպես ազատ գործակալ և պատրաստ է ընդունել Իտալիայի չեմպիոնի 18 մլն եվրոյի առաջարկը:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ