Ագուերոն վերջնական որոշում է կայացրել

«Մանչեսթեր Սիթիի» արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն հերքել է ակումբի գլխավոր մարզիչ Պեպ Գվադրիոլայի հետ լարված հարաբերություններ ունենալու լուրերը և շեշտել, որ մտադրություն չունի համալրել Մադրիդի «Ռեալի» կազմը:

«Ես երբեք խնդիրներ չեմ ունեցել Գվարդիոլայի հետ, նույնը կարող եմ ասել նրա մասին: Նա օգնել է ինձ և խորհուրդներ է տվել:

Այս պահին հիանալի եմ ինձ զգում «Մանչեսթեր Սիթիիում», եթե հեռանամ, ապա կգնամ միայն «Ինդիպենդե»: Ինչքան ժամանակ է խոսվում «Ռեալ» տեղափոխվելուս մասին, բայց մարդիկ պետք է հասկանան, որ ես երջանիկ եմ այստեղ:

Այս ամսվա ընթացքում լավատես եմ դարձել: Անցած շաբաթների ընթացքում մտածելակերպս շատ է փոխվել»,-ընդգծել է Ագուերոն:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ