Աղբյուր. Ռոնալդուն բողոքել է Պերեսին Զիդանից

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի սահմանափակվել «Լաս Պալմասի» դեմ խաղի ժամանակ իր պահվածքով ու անպարկեշտ խոսքերով, երբ «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը փոխարինել է վերջինիս, տեղեկացնում է Madrid-Barcelona պարբերականը:

Աղբյուրի փոխանցմամբ, Ռոնալդուն բողոքել է ֆրանսիացի մասնագետից «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի մոտ: Վերջինս  հաղորդագրություն է ուղարկել պորտուգալացուն, երբ տեղեկացել է, որ Եվրոպայի չեմպիոնին զայրացրել է իր փոխարինումը:  Իսկ Ռոնալդուն մոտավոր այսպես է պատասխանել. «Ոչ, այսպես չի կարող շարունակվել: Մենք սխալ ուղու վրա ենք»:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ