Աֆրիկայի ամենահարուստ մարդը ցանկանում է գնել լոնդոնյան ակումբը

Աֆրիկայի ամենահարուստ մարդը՝ Ալիկո Դանգոտեն ցանկանում է առաջիկա 4 տարվա ընթացքում գնել Լոնդոնի «Արսենալը»:

«Ես չեմ ուզում գնել «Արսենալն» ու պարզապես շարունակել բիզնեսը, այլ ցանկանում եմ սկսել նորից: Շատ հաջողակ գործարար եմ ու կարծում եմ՝ ֆուտբոլային ակումբ ևս կարող եմ ունենալ:

Այս պահին զբաղված եմ 20 միլիարդ դոլար արժողությամբ նախագծով. չեմ կարող և՛ սա անել, և՛ մյուսը»,- ասել է Դանգոտեն:

Նշենք, որ Դանգոտեն «Արսենալը» գնելու մտադրության մասին դեռևս նախորդ տարի էր հայտարարել: Եթե գործարքը կայանա, ապա նա կլինի առաջին աֆրիկացի սեփականատերը Պրեմիեր լիգայում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ