Ադրիանո.«Տարօրինակ եմ զգում «Բեշիքթաշի» մարզաշապիկով, այն հիշեցնում է «Ռեալը»

Ինչպես արդեն հայտնի է, «Բարսելոնայի» պաշտպան Ադրիանոն տեղափոխվեց «Բեշիքթաշ»: Բրազիլացին ողջունել է իր նոր ակումբը և հայտարարել, որ թուրքական ակումբի մարզաշապիկը իրեն հիշեցնում է «Ռեալի» խաղաշապիկը:

«Բեշիքթաշը» ավելի ուժեղ է լինելու, քան նախորդ մրցաշրջանում: Մեզ սպասում է բավականին դժվար մրցաշրջան, քանի որ թուրքական առաջնությունում կան շատ ուժեղ ակումբներ: Այստեղ եմ «Բեշիքթաշին» օգտակար լինելու համար:

Այս թիմի մարզաշապիկով ինձ տարօրինակ եմ զգում, այն հիշեցնում է «Ռեալի» խաղաշապիկը»,-Sport.es-ն է մեջբերում ֆուտբոլիստի խոսքերը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ