Ադրբեջանում դարպասապահը խաղացել է առանց համազգեստի (տեսանյութ)

Ադրբեջանի առաջնության առաջին դիվիզիոնի «Էներգետիկ» – «Շամքիր» (0:5) խաղում տանտերերի դարպասապահ Ամիլ Օրուջևը հանդես է եկել առանց հատուկ համազգեստի՝ իր միակ մարզահագուստի վրա կրելով դեղին տարբերակիչ բաճկոն:

Մինգեչաուրը ներկայացնող ակումբի դարպասապահը ոչ մի պահեստային համազգեստ չի ունեցել, իսկ իր միակ հագուստը եղել է նույն գույնի, ինչ մրցակցի մարզաշապիկները: Ուստի, դարպասապահը ստիպված է եղել հագնել տարբերակիչ բաճկոնը և խաղալ առանց համարի:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ