Ադրբեջանցիները մահակներով հարձակել են հայերի վրա քունկ ֆուի Եվրոպայի առաջնությունում

Ուկրաինայի Լվով քաղաքում մայիսի 12-15-ն ընթացող քունկ ֆուի Եվրոպայի առաջնությունում հայ ու ադրբեջանցի մարզիկների մենամարտը ավարտվել է ծեծկռտուքով, հայտնում է Artsakhpress-ը:

Նախ հայ մարզիկ Աշոտ Հարությունյանը մենամարտել է ադրբեջանցի մարզիկի հետ ու պարտության մատնել:

Մեկ այլ մենամարտում, որտեղ մրցում էին արցախցի Դավիթ Պետրոսյանը և ադրբեջանցի մարզիկ, տեսնելով հայ մարզիկի առավելությունը` ադրբեջանցի մարտավկան փորձում է հարվածել հայ մարզիկին, նրան հետևում է նաև ադրբեջանցի մարզիկը, ով ոտքով թիկունքից է հարվածում: Սկսվում է ծեծկռտուք երկու պատվիրակությունների միջև, որին միանում են մի շարք ադրբեջանցիներ` մահակներով:

Աղբյուրը ենթադրում է, որ այս ամենը նախապես ծրագրված է եղել ադրբեջանցիների կողմից: Ծեծկռտուքը հնարավոր է դառնում դադարեցնել միայն ոստիկանության միջամտությամբ:

Նշենք՝ Դավիթ Պետրոսյանը արցախյան մարտերում ադրբեջանական 5 տանկ խոցած Մարատ Պետրոսյանի ավագ եղբայրն է:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ