Ադնան Յանուզայը ժամանակավորապես հեռանում է «Մանչեսթեր Յունայթեդից»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ կիսապաշտպան Ադնան Յանուզայը իր ծրագրերի մեջ է մտնում, այդ իսկ պատճառով որոշում է կայացվել, որ նա այսուհետ վարձավճարի հիմունքներով հանդես կգա «Սանդերլենդում»:

«Ադնանը իմ ծրագրերի մեջ մտնում է, այդ իսկ պատճառով մենք նրա վարձավճարով տվել ենք Անգլիայի Պրեմիեր լիգայի մեկ այլ ակումբին: Մենք հոգ ենք տանում նրա մասին և նրան համարում ենք տաղանդավոր ֆուտբոլիստ:

Ցանկանում եմ, որ նա աճի: Հույս ունեմ, որ ամեն ինչ ծրագրվածի պես կընթանա, քանի որ մտադիր եմ նրան վերադարձնել:

Ներկայիս մրցակցային պայմաններում Յանուզայը քիչ խաղաժամանակ կստանար: Չենք կարող եսասեր լինել և պետք է մտածենք մեր ֆուտբոլիստների մասին: Նա կխաղա ակումբում մի մարզչի ղեկավարության ներքո, ով իրեն կգնահատի, իսկ մենք անընդհատ կհետևենք նրա ելույթներին»,-ասել է պորտուգալացի մասնագետը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ