Ադամ Ջոնսոնին ծեծել են բանտարկյալների լոգարանը մաքրելուց հրաժարվելու համար

«Սանդերլենդի» նախկին ֆուտբոլիստ Ադամ Ջոնսոնին ծեծել են բանտարկյալների համար նախատեսված լոգարանում՝ հայտնում է Daily Star-ը:

Ջոնսոնն ու բանտարկյալներից մեկը վեճի են բռնկվել, երբ նախկին ֆուտբոլիստը հրաժարվել է մաքրել լոգարանը: «Գնա՛ գրողի ծոցը, գիտե՞ս՝ ես ով եմ»,- ասել է Ջոնսոնը: Այս խոսքերից հետո մեկ այլ բանտարկյալ հարվածել է Ջոնսոնին:

Հիշեցնենք, որ Ադամ Ջոնսոնն անչափահաս աղջկա հետ սեռական հարաբերությունների պատճառով դատապարտվել է 6 տարվա ազատազրկման: Ջոնսոնը պատիժը կրում է Դոնկաստերի «Մուրլենդ» բանտում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ