Աբու Դաբիում Զավեն Անդրեասյանն անպարտելի էր

Աբու Դաբիում ավարտված շախմատի 23-րդ փառատոնում Հայաստանի 3 պատվիրակներից առավել հաջողը գրոսմայստեր Զավեն Անդրեասյանի ելույթն էր, ով 9 հնարավորից վաստակած 6 միավորով մրցաշարի 130 մասնակիցների մեջ զբաղեցրեց 19-րդ հորիզոնականը: Զավենը մրցաշարում անպարտելի մնաց՝ տոնելով 3 հաղթանակ, 6 պարտիա ավարտելով ոչ-ոքի:

Հայ գրոսմայստերներ Սամվել Տեր-Սահակյանն ու Հրանտ Մելքումյանը 5-ական միավորով զբաղեցրին համապատասխանաբար 44-րդ և 46-րդ հորիզոնականները:

Մրցաշարի հաղթող դարձավ ռուսաստանցի գրոսմայստեր Դմիտրի Անդրեյկինը՝  9 հնարավորից վաստակելով 7,5 միավոր: 7-ական միավորով մրցանակային եռյակը եզրափակեցին իրանցի Ադիբանը և եգիպտացի Բասեմ Ամինը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ