Աբրահամ Խաշմանյանի հրաժարականը պահանջել է ակումբի նախագահը

Հայաստանի գավաթի խաղարկության՝ «Փյունիկ» – «Ալաշկերտ»(1-0) քառորդ եզրափակիչ պատասխան հանդիպումից հետո Հայաստանի գործող չեմպիոն «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը հայտարարել էր, որ հրաժարական է տալիս զբաղեցրած պաշտոնից:

Ակումբի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ Խաշմանյանի հրաժարականը պահանջել է «Ալաշկերտի» նախագահ Բագրատ Նավոյանը:

Նշենք, որ Խաշմանյանն «Ալաշկերտը» գլխավորում էր 2014 թվականից: Նախորդ առաջնությունում Խաշմանյանի գլխավորությամբ թիմը պատմության մեջ առաջին անգամ դարձավ Հայաստանի չեմպիոն:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ