Աբրահամ Խաշմանյան. «Ընդմիջումից հետո խփած արագ գոլը հոգեբանորեն մեծ ազդեցություն ունեցավ թիմի վրա»

«Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը «Բանանցի» նկատմամբ տոնած հաղթանակից հետո (3-0) կայացած մամուլի ասուլիսում նշել է հետևյալը.

-Միշտ ասել եմ, որ բոլոր խաղերն էլ դժվար են, հեշտ հանդիպում չկա: Բոլոր թիմերն էլ առավելագույնս պայքար են մղում: Առաջին խաղակեսը մի փոքր ծանր սկսեցինք, իսկ երկրորդում բավականին մեծ առավելություն ունեինք:

Ընդմիջմանը փոխարինեցիք Զավեն Բադոյանին: Նրա ելույթից դժգո՞հ էիք: 

-Զավենը լավ մարզավիճակում է, վատ հանդես չեկավ, պարզապես այսօր նրան խաղադաշտ էի դուրս բերել իր համար մի փոքր անսովոր դիրքում: Մի փոքր դուրս էր մնում թիմային խաղից, դրա համար էլ փոխարինեցինք Եդիգարյանով: Ինչ վերաբերում է Արտակի՝ մեկնարկային կազմում չլինելուն, ապա նախորդ խաղից հետո էլ ասել եմ, որ նա մի փոքր հիվանդ էր, ճնշում ուներ: Բաց էր թողել 4 մարզում, ուստի ավելի նպատակահարմար էր փոխարինման մտցնել:

Արտակ Դաշյանը լավ մարզավիճակ է հավաքել: Նրա խաղն ինչպե՞ս կգնահատեք:

-Բոլորի խաղն էլ լավ եմ գնահատում, մասնավորապես՝ երկրորդ խաղակեսում: Գիտեք՝ շատ կարևոր է նաև մրցակցի գործոնը: «Բանանցն» առաջին կեսում շատ մեծ դիմադրություն ցույց տվեց, բայց երկրորդ կեսում գուցե նրանք հոգնեցինք կամ մենք ավելացրինք: Այնպես չէ, որ միայն մեր ելույթից է կախված խաղի ընթացքը: Ընդմիջումից հետո արագ գոլ խփեցինք, ինչը հոգեբանորեն մեծ ազդեցություն ունեցավ թիմի վրա:

«Բանանց» – «Ալաշկերտ»՝ 0-3. Առաջատարը մեծ քայլ կատարեց դեպի չեմպիոնական տիտղոս (տեսանյութ)

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ