ԱԵԱ. Արփինե Դալալյանը զբաղեցրեց 7-րդ տեղը

Ծանորդուհի Արփինե Դալալյանը 7–րդ տեղն է գրավել  ծանրամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունում, տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:

Թբիլիսում ընթացող աշխարհի երիտասարդների առաջնության մրցումային վերջին օրը +75 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Արփինե Դալալյանը պոկում վարժությունում բարձրացրեց 90 կգ, իսկ հրումում` 121 կգ: Երկամարտի 211 կգ արդյունքով Դալալյանը զբաղեցրեց 7-րդ տեղը:

Հուլիսի 2-ին մեդալների համար կպայքարի նաև Հայաստանի վերջին ներկայացուցիչը` պատանեկան Օլիմպիական խաղերի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ