ԱԱ-2018-ը կարող է դառնալ առաջին խոշորագույն մրցաշարը, որի ժամանակ կկիրառվի վիդեոկրկնություն

ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն խոսել է Աշխարհի 2018 թվականի առաջնության ժամանակ վիդեոկրկնությունների հնարավոր կիրառման մասին:

«Հիմա մենք աշխատում ենք ֆուտբոլի կանոնների ուղղությամբ: Օրինակ՝ վերացրինք «եռակի պատիժը» 11-մետրանոցի նշանակման դեպքում:

Առաջիկա երկու տարվա ընթացքում փորձնականորեն կիրառվելու են վիդեոկրկնությունները: 2018 թվականի մարտին արդեն հստակ պատկերացում կլինի՝ դա լա՞վ միտք է, թե՞ ոչ:

Հուսով եմ, որ 2018 թվականին կայանալիք Աշխարհի առաջնությունը կլինի առաջին խոշորագույն մրցաշարը, որի ժամանակ կկիրառվի վիդեոկրկնություն»,- ասել է Ինֆանտինոն:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ