Ա Սերիայի պատմության միակ խաղը, որի մեկնարկային կազմում իտալացի չկար

Միլանի «Ինտերի» ու «Ուդինեզեի» միջև նախօրեին տեղի ունեցած հանդիպումը, որն ավարտվեց «Ինտերի» հաղթանակով(3:1), Իտալիայի Ա Սերիայի ամբողջ պատմության ընթացքում միակ խաղն էր, որտեղ թիմերի մեկնարկային կազմում անգամ 1 իտալացի չկար՝ հայտնում է La Gazzetta dello Sport-ը:

Մեկնարկային կազմերում են եղել 6 բրազիլացի, 3 ֆրանսիացի, 2 կոլումբիացի և մեկական ներկայացուցիչներ Արգենտինայից, Խորվաթիայից, Գանայից, Ճապոնիայից, Հունաստանից, Մալիից, Մոնտենեգրոյից, Պորտուգալիայից, Սերբիայից, Սլովենիայից ու Շվեյցարիայից: Խաղադաշտի միակ իտալացին Դոմենիկո Սելին էր՝ հանդիպման գլխավոր մրցավարը:

Հատկանշական է, որ Անգլիայի Պրեմիեր լիգան ավելի վաղ առաջին մրցաշարն էր, որում հանդիպում անցկացվեց առանց անգլիացի ֆուտբոլիստի: Դա տեղի է ունեցել 2009 թվականին, երբ «Պորտսմուտը» խաղում էր Լոնդոնի «Արսենալի» դեմ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ