A Bola. Իկեր Կասիլյասը կհեռանա՞ «Պորտուից»

Ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո «Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասը կարող է հեռանալ պորտուգալական ակումբից:

Ինչպես տեղեկացնում է A Bola-ն, 35-ամյա դարպասապահը պատրաստ է կարիերան շարունակել Պորտուգալիայում, սակայն կողմերը դեռ չեն կարողանում համաձայնության գալ իսպանացու աշխատավարձի հարցում: Ներկա պահին Կասիլյասը տարեկան վաստակում է 5 մլն եվրո, սակայն այդ գումարը կեսը վճարում է «Ռեալը»:

Հաջորդ մրցաշրջանից սկսած «Պորտուն» պետք է վճարի ամբողջ գումարը, որն էլ կարող է խանգարել պայմանագրի երկարաձգմանը:

 

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ