Զուտը գերազանցեց Մեսիին և դարձավ ՉԼ-ի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ

Էյնդհովենի ՊՍՎ-ի դարպասապահ Երուն Զուտը երկրպագուների քվեարկության  արդյունքում  ճանաչվել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ:

25-ամյա դարպասապահը ձայներով գերազանցել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիին՝ հավաքելով  քվեների 44%-ը:  Արգենտինացին հավաքել է ձայների 40%-ը: Զուտը անառիկ է պահել սեփական դարպասը  ՉԼ-ի 1/8 եզրափակչի առաջին խաղում:

Իսկ երրորդ տեղում  «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան է, որը ունի ձայների 10%-ը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ