Զիդանն ամեն գնով ցանկանում է ստանալ Պոգբային

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ցանկանում է ձեռք բերել Թուրինի «Յուվենտուսի» ու Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբային։

Զիդանը շատ բարձր է գնահատում իր հայրենակցի խաղային որակներն ու համարում է, որ նա կարող է մեծ օգուտ տալ թիմին, ինչի մասին արդեն տեղյակ է Ֆլորենտինո Պերեսը։

Ինչպես հայտնում է Marca-ն, ֆուտբոլիստի համար «Յուվենտուսը» ցանկանում է ստանալ 120 միլիոն եվրո, մինչդեռ մադրիդյան ակումբը պատրաստ է վճարել միայն 80 միլիոն։

Դեռևս նախորդ մրցաշրջանում «Ռեալը» դիտարկում էր ֆուտբոլիստի տրանսֆերը, բայց այն ժամանակ Պերեսը որոշեց սպասել ու չշտապել այս տրանսֆերի հարցում, սակայն առաջիկա ամռանն ամեն ինչ կարող է այլ կերպ ստացվել։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ