Զիդան.«Ռոնալդուն 4 գոլ խփեց 40 րոպեում. Ինձ երբեք նման բան չի հաջողվել»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը «Սելտայի» նկատմամբ 7-1 հաշվով հաղթանակից հետո գովեստի է արժանացրել Կրիշտիանու Ռոնալդուին:

«Կրիշտիանուն 4 գոլ խփեց: Նա բացառիկ է: Շատ քչերն են ունակ անելու այն, ինչ Ռոնալդուն է անում: Նա ուժեղ է, լավ է խաղում, և կարող է 40 րոպեում 4 գնդակ խփել: Ինձ երբեք նման բան չի հաջողվել»,-նշել է ֆրանսիացին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ