Զիդան.«Առաջնությունը «Ռեալի» համար ավարտված է»

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը «Ատլետիկոյից» կրած պարտությունից հետո խոստովանել է, որ իր թիմը այլևս չի կարող պայքար մղել չեմպիոնության համար:

«Առաջնությունն ավարտված է: Տնային պարտությունը «Ատլետիկոյից» շատ ծանր հարված է: Ես վստահություն ունեմ ներկայիս խաղացողների նկատմամբ: Բայց ամեն ինչ կփոխվի միայն հաջորդ մրցաշրջանում: Ես խենթ չեմ: Սա դժվար պահ է, բայց մենք պետք է պրոֆեսիոնալ լինենք: Չէի սպասում սրան, սա մեր առաջին պարտությունն է տանը: Չնայած դրան՝ «Ռեալը» երբեք չի հանձնվում»,-ասել է Զիդանը:

Նշենք, որ «Ռեալը» այս պարտությունից հետո 9 միավորով հետ է մնացել «Բարսելոնայից», որը դեռ 1 հանդիպում էլ ունի:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ