«Յուվենտուսի» նախագահ. «Ռեալը» կարող է ստիպված վերադարձնել Մորատային»

Թուրինի «Յուվենտուսի» նախագահ Ջուզեպե Մարոտան անդրադարձել է Ալվարո Մորատայի հարցին, որը կարող է ամռանը վերադառնալ Մադրիդի «Ռեալը»։

«Ռեալը» կարող է ստիպված վերադարձնել Մորատային՝ նույնիսկ ոչ այնքան սպորտային նկատառումներով։ Ես պարզապես հույս ունեմ, որ նրանք չեն անի դա միայն նրա համար, որ հետո վաճառեն Ալվարոյին ավելի բարձր գնով։ Մադրիդցիները ունեն այդ իրավունքն ամեն դեպքում, բայց ես տեղյակ չեմ՝ արդյո՞ք նրանք պատրաստվում են օգտագործել այդ իրավունքը»,- ասել է Մարոտան։։

Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը «Յուվենտուս» է տեղափոխվել 2014/15 մրացշրջանից առաջ 22 միլիոն եվրոյի դիմաց։ Այս ամառ «Ռեալն» իրավունք ունի հետ գնել նրա տրանսֆերը 32 միլիոն եվրոյի դիմաց։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ