Եվրոպա լիգա 1/8. «Լիվերպուլ» – «Մանչեսթեր Յունայթեդ»

  • Եվրոպա լիգա 1/8 եզրափակիչ
  • «Լիվերպուլ» – «Մանչեսթեր Յունայթեդ»
  • «Էնֆիլդ» մարզադաշտ, Լիվերպուլ
  • Մարտի 10, ժամը 00:05

Խաղից առաջ

Եթե տարիներ առաջ ասեին, որ «Լիվերպուլն» ու «Մանչեսթեր Յունայթեդը» կխաղան Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆում, գուցե ինչ-որ տեղ զարմանայինք, քանի որ ժամանակին այս երկու ակուկբները կայուն խաղ էին ցուցադրում և նրանց միշտ կարելի էր տեսնել Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլում որպես մրցաշարի հավակնորդ: Սակայն Ալեսք Ֆերգյուսոնի ՄՅՈՒ-ն և Ռաֆայել Բենիտեսի «Լիվերպուլը» մնացել են անցյալում և նրանց եկել են փոխարինելու փիլիսոփայություն ու ռոք-ընդ-ռոլլ սիրողները:

«Լիվերպուլի» համար ընթացիկ մրցաշրջանը այդքան էլ հաջող չի դասավորվում: «Մերսիսայդցիները» դժվար թե կարողանան պայքարել ԱՊԼ-ի քառյակում հայտնվելու համար, չնայած երբեք մի ասա երբեք: 1/16-րդ եզրափակիչում «Լիվերպուլը» բավականին բարդ պայքարում կարողացավ հաջորդ փուլի ուղեգիր նվաճել: Թիմը չի պարտվում Պրեմիեր լիգայի վերջին 3 խաղերում, սակայն անցյալ ամիս Անգլիական լիգայի գավաթի եզրափակիչում զիջեց «Մանչեսթեր Սիթիին» : Յուրգեն Կլոպի և նրա սաների համար սա միակ հնարավորությունն է հաջորդ տարվա Չեմպիոնների լիգային մասնակցելու ուղեգիր ձեռք բերել:

«Մանչեսթեր Յունայթեդը» ընթացիկ մրցաշրջանում արդեն հասցրել է հիասթափեցնել իր երկրպագուներին: Նախ թիմը դուրս մնաց Չեմպիոնների լիգայի պայքարից, իսկ այժմ «կարմիր սատանաները»  ԱՊԼ-ում զբաղեցնում են 6-րդ հորիզոնականը: Չնայած այս բոլոր անհաջողություններին պետք է նշել, որ անգլիական գրանդի կազմում մեծ թվով վնասվածքներ կան: Եվրոպա լիգայի 1/16 փուլում  «Յունայթեդը» հանդիպեց «Միթյուլենդին»: Բոլորի համար անսպասելի անգլիացիները 2-1 հաշվով պարտվեցին Դանիայում և մոտ էին հերթական անհաջողությանը նաև Մանչեսթերում, սակայն տանտերերի կազմում փայլեց 18-ամյա մի երիտասարդ ՝ Ռեշֆորդ անունով, ով այդ օրը իր նորամուտն էր նշում: Արդյունքում «Յունայթեդը» 4-1 հաշվով ջախջախեց «Միթյուլենդին»  և դուրս եկավ 1/8 եզրափակիչ:

Սպասվում է Չեմպիոնների լիգայի մակարդակի ֆուտբոլ և վստահեցնում ենք, որ այն ավելի հետաքրքիր կլինի, քան «Վոլֆսբուրգ»-«Գենտ» հանդիպումը:

Հավանական մեկնարկային կազմեր

«Լիվերպուլ».  Մինյոլե – Մորենո, Սախո, Լովրեն, Քլայն – Հենդերսոն,Ցան – Կոուտինյո, Ֆիրմինո, Լալանա – Սթարիջ

«Մանչեսթեր Յունայթեդ». Դե Խեա – Ռոխո, Դարմիան, Սմոուլինգ, Բլինդ – Հերերա, Շնայդերլին – Դեպայ, Մատա, Մարսիալ – Ռեշֆորդ

Հանդիպմանը չեն մասնակցի

«Լիվերպուլ».  Ջո Ալեն, Խոսեպ Գոմես, Դանի Ինգս, Կեվին Սթյուարթ, Բրանագան, Ջեյմս Միլներ և Մարտին Շկրտել (կասկած տակ)

«Մանչեսթեր Յունայթեդ». Լյուկ Շոու, Էշլի Յանգ, Ֆիլ Ջոնս, Ադնան Յանուզայ, Ուեյն Ռունի, Վիլ Քեյն, Դոնալդ Լավ, Բաստիան Շվայնտշտայգեր

Հետաքրքիր փաստեր

  • «Լիվերպուլի» մասնակցությամբ Եվրոպա լիգայի վերջին 9 հանդիպումներում եղել 2,5-ից ավել գոլեր
  • «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթել է «Լիվերպուլին» վերջին 5 խաղերում
  • «Մանչեսթեր Յունայթեդի» մասնակցությամբ Եվրոպա լիգայի վերջին 5 խաղերում եղել 2,5-ից ավել գոլեր
  • «Լիվերպուլը» անառիկ է պահել սեփական դարպասը Եվրոպա լիգայի վերջին 3 խաղերում
  • «Լիվերպուլը» չի պարտվել Եվրոպա լիգայի վերջին 8 խաղերում:

muliv

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ